Դրեզդենի սիմֆոնիկ նվագախումբը կոչ է անում ԵՄ-ին ճնշել Թուրքիային՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը
Նմանատիպ
Դրեզդենի սիnֆոնիկ նվագախմբի համերգը, որը կայանալու է առաջիկայում, տեղի է ունենալու «Ցեղասպանություն» խորագրի ներքո, որով նվագախումբը կոչ է անելու Եվրոպական միությանը ճնշում գործադրել Թուրքիայի վրա՝ ճանաչելու Օսմանյան կայսրությունում իրականացված ոճրագործությունները: Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար Մարկուս Ռինդտը նշել է, որ Բրյուսելում Թուրքիայի դեսպանությունը խնդրել է Եվրահանձնաժողովին 200 հազար եվրոյով չսուբսիդավորել Դրեզդենի նվագախմբի համերգը, քանի որ այն անցնելու է «Ցեղասպանություն» խորագրի ներքո:
«Դա խոսքի ազատության բռնաճնշում է: Անկարան հերքում է 100 տարի առաջ տեղի ունեցածը: Եվրոպական հանձնաժողովը պահպանել է սուբսիդավորումը, սակայն կոչ է արել նվագախմբին «մեղմել» համերգի խորագիրը, չհիշատակել ցեղասպանությունը: Մենք այս ամենը շատ կասկածելի ենք համարում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ AFP-ի հետ զրույցում նշել է Ռինդտը:
Ըստ նրա՝ համերգը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին է նվիրված և այն հաշտեցման նախագիծ է: Ծրագրում ընդգրկված են նաև ազգությամբ հայ և թուրք երաժիշտներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում