Ռուբեն Վարդանյանի համար կարևոր չէ, թե ինչ է ասում Օբաման հայերի մասին

Ռուբեն Վարդանյանի համար կարևոր չէ, թե ինչ է ասում Օբաման հայերի մասին

Հայոց ցեղասպանության հարցը թուրք ազգի խնդիրն է: Այս մասին «Ավրորա» մրցանակի և 100 LIVES նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը նշեց մրցանակաբաշխության ամփոփմանը նվիրված ասուլիսին` պատասխանելով միջազգային լրատվամիջոցներից մեկի հարցին, թե ինչպես է վերաբերում այն փաստին, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստացավ, սակայն այդպես էլ չար տասանեց «ցեղասպանություն» բառը:

«Քանի դեռ թուրքերը հերքում են դա, նրանք խնդիրներ կունենան: Ինձ համար այդքան էլ կարևոր չէ, թե ինչ է ասում Օբաման իմ ժողովրդի մասին: Մենք ասում են, որ մենք ուժեղ ենք, ողջ ենք, բայց մենք երբեք չենք մոռանա: Ինձ համար կարևոր չէ` ով ինչ է ասում: Մենք գիտենք, որ Ցեղասպանությունը եղել է: Թուրքերի համար իրավիճակը շատ բարդ է, քանի որ Հայոց ցեղասպանության հերքումը նրանց զրկում է առաջ շարժվելու հնարավորությունից »,-«Արմենպրես»- ի փոխանցմամբ`նշեց նա:

Նա նաև շեշտեց, որ մենք` հայերս, չպետք է մտածենք միայն մեր մասին, չպետք է սահմանափակվենք մեր խնդիրներով, այլ պետք է խորհենք նաև այն մասին, թե ինչ է կատարվում ամբողջ աշխարհում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում