Դամասկոսի նահանգում շուրջ 600 զինյալներ են միացել հրադադարի համաձայնագրին

Դամասկոսի նահանգում շուրջ 600 զինյալներ են միացել հրադադարի համաձայնագրին

Զինյալների վեց խմբավորումներ՝ շուրջ 600 մարդ ընդհանուր թվաքանակով, որոնք վերահսկում էին Դամասկոսի նահանգի Ռուհեյբա քաղաքի շրջանը, միացել են հաշտության եւ հրադադարի համաձայնագրին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել է հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ներ կայացուցիչ Յուրի Զրաեւը:

Համաձայնագիրը, որն ստորագրվել է ռուսական կենտրոնի միջնորդությամբ, ստորագրել են զինված կազմավորումների լիազոր ներկայացուցիչ Ռուհեյբայի մեծ մզկիթի իմամ, հաշտեցման տեղական հանձնաժողովի նախագահ շեյխ Հալեդ ալ Քեջի Բուժիտը, Դամասկոսի նահանգի փոխնահանգապետ Ահմադ Ադասը, ինչպես նաեւ Սիրիայի հաշտեցման նախարարության ներկայացուցիչ Յասեր Սաադա Ալլահը:

Զրաեւը նշել է, որ համաձայնագիրը երաշխավորում է կրակի դադարեցումը Ռուհեյբայի շրջանում եւ նպաստում է հրադադարի ռեժիմի տարածմանը հարեւան քաղաքներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում