ՀԱԿ-ն առկախում է իր մասնակցությունն ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի քննարկումներին

ՀԱԿ-ն առկախում է իր մասնակցությունն ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի քննարկումներին

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցությունն առկախում է մասնակցությունը խորհրդարանում Ընտրական օրենսգրքի քննարկումներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ԱԺ քառօրյա նիստի ընթացքում հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Նա նշեց, որ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ իշխանությունների, ընդդիմության և քաղաքացիական հասարակության միջև անհրաժեշտ կոնսենսուս չի ձևավորվել: «Ուստի ՀԱԿ խմբակցությունը առկախում է իր մասնակցությունը Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի քննարկմանը՝ մինչև այն պահը, երբ ձևավորված կլինի այդքան անհրաժեշտ կոնսենսուսը»,- ընդգծեց Զուրաբյանը:

Ընտրական օրենսգրքի նախագիծը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ ընդգրկվել է ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում: Համաձայն ՀՀ Սահմանադրության՝ նոր Ընտրական օպրենսգիրքը պետք է ընդունվի մինչև 2016թ. հունիսի 1-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում