«Չելսին» ցանկանում է ձեռք բերել Մխիթարյանին

«Չելսին» ցանկանում է ձեռք բերել Մխիթարյանին

Դորտմունդի «Բորուսսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հետաքրքրել է «Չելսիին»։

Ինչպես հաղորդում է գերմանական «Bild» պարբերականը, «ազնվականները» կփորձեն 27-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերել մրցաշրջանի ավարտից հետո։

Մխիթարյանն ինքը դեռ որոշում չի կայացրել «Չելսիի» առաջարկի վերաբերյալ և հակված է մնալու «Բորուսսիայում»։ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան արդեն բանակցում է գերմանական ակումբի հետ ֆուտբոլիստի պայմանագիրը երեք տարով երկարաձգելու ուղղությամբ, սակայն կողմերը չեն կարողանում համաձայնության գալ, քանի որ Մխիթարյանը պնդում է նոր համաձայնագրում ընդգրկել հավանական տեղափոխության վերաբերյալ հաստատված պահանջները։

Ավելի վաղ խոսվում էր, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են «Արսենալն» ու «Յուվենտուսը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում