Դամասկոսում ահաբեկչական գործողության հետեւանքով կան տասնյակ զոհեր ու վիրավորներ
Նմանատիպ
Դամասկոսի հարավի Սեյիդա Զեյնաբ թաղամասում իրականացված ահաբեկչական գործողության զոհ են դարձել 10 քաղաքացիներ, 20-ը վիրավորվել է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Սիրիայի Կարմիր մահիկի մի աղբյուր:
«Սեյիդա Զեյնաբի ուղեփակոցում ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվել է 10 մարդ, 20 քաղաքացիներ հոսպիտալացվել են»,- պատմել է Կարմիր մահիկի աշխատակիցը:
Ավելի վաղ շիաների աշխարհազորի մի աղբյուր հայտնել էր, որ ահաբեկիչներն ականապատված ավտոմոբիլ են պայթեցրել Դամասկոսի հարավի շիաների թաղամասի ուղեփակոցում: Նշվել էր ութ զոհվածների մասին: Ոստիկանության տվյալներով զոհվածները հինգն են:
Ուղեփակոցը, որտեղ որոտացել է պայթյունը, գտնվում է «Ալ Ֆիրսան» հյուրանոցի մոտ, որտեղ տեղավորված են Իդլիբի նահանգի՝ ահաբեկիչների կողմից պաշարված Ֆուա եւ Քեֆրայա քաղաքներից տարահանված քաղաքացիներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում