ԱԱՄ վարչության որոշմամբ, որպես օգնություն, այսօր ՊԲ-ին տրամադրվեց 543 մլն դրամ
25/04/2016 15:29
Նմանատիպ
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտու ողջ երկայնքով հակառակորդի լայնածավալ հարձակման առաջին իսկ պահերից, իր ողջ ներուժը հանրապետության պաշտպանական համակարգի ամրապնդման և անվտանգության ապահովման գործին նպատակաուղղեց նաև Արցախի ազատամարտիկների միությունը:
Բացի այն, որ ապրիլյան դիմակայության առաջին իսկ օրվանից առայսօր առաջնագծում շարունակում են մարտական խնդիր կատարել հազարավոր ազատամարտիկներ, միությունը պարբերաբար հանդես է գալիս նաև հանրապետության պաշտպանական ներուժի հզորացմանը միտված նյութական աջակցության տարբեր ծրագրային նախաձեռնություններով: Այս համատեքստում, միության նախպագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ և ԱԱՄ վարչության որոշմամբ, որպես օգնություն, այսօր ՊԲ-ին տրամադրվեց 543 մլն դրամ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում