Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պետք է ուժի մեջ մնան. Օբամա
25/04/2016 17:07
Նմանատիպ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցները պետք է ուժի մեջ մնան այնքան ժամանակ, քանի դեռ նա չի կատարել Մինսկի համաձայնությունները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
«Ես լավ հարաբերություններ եմ ցանկանում Ռուսաստանի հետ, եւ շատ բան եմ ներդրել Ռուսաստանի հետ հարաբերություններում, բայց մենք պետք Է նրա դեմ պատժամիջոցները թողնենք ուժի մեջ, քանի դեռ Ռուսաստանը լիովին չի կատարել Մինսկի համաձայնությունները»,- ասել է Օբաման՝ Hanover Messe միջազգային ինդուստրիալ տոնավաճառի բացմանը ելույթ ունենալով Գերմանիայի գործարար շրջանների ներկայացուցիչների առջեւ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում