Բելգիայում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Բելգիայում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Բրյուսելում և Բելգիայի մի շարք այլ քաղաքներում ապրիլի 24-ին տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ: Բրյուսելի Սուրբ Մարիամ Մագդաղենացի հայկական եկեղեցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի արարողություն, որին ներկա էին բելգիահայ համայնքի հարյուրավոր անդամներ, համայն քային կազմակերպությունների ղեկավարներ, ՀՀ դիվանագիտական առաքելությունները: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից:

Արարողությունից հետո միջոցառման մասնակիցները քայլերթ կատարեցին դեպի Բրյուսելի Հենրի Միշոյի անվան հրապարակ, որտեղ տեղադրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշակոթողը: Տեղի ունեցավ հիշատակի միջոցառում և ծաղկեպսակների զետեղման արարողություն Բելգիայի օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչների, տեղական վարչակազմերի ղեկավարների, Բելգիայում բնակվող ազգային փոքրամասնությունները ներկայացնող կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Միջոցառմանը ելույթով հանդես եկավ ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը: Ոգեկոչելով Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը, դեսպանն իր խոսքում, մասնավորապես, նշեց, որ վերջին օրերին վկան եղանք Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիային և, ինչը զարմանալի չէ, Թուրքիայի կողմից այս քայլի անթաքույց օժանդակությանն ու քաջալերման կոչերին: Դեսպանն ընդգծեց, որ «սա էլ ավելի մեծ համախմբում է պահանջում՝ դիմագրավելու Թուրքիայի բութ ու համառ ժխտողականությանը, շարունակվող ցեղասպան պահվածքին և մեկըդմիշտ կասեցնելու դր անից սնվող ադրբեջանական ագրեսիան»:

Դեսպան Մարգարյանը բարձր գնահատեց և կարևորեց հայ համայնքի հետագա համախմբումը Հայրենիքի շուրջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում