Ավտոբուսի պայթունի հետևանքով տուժածներից մեկը վիրահատարանում է, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Ավտոբուսի պայթունի հետևանքով տուժածներից մեկը վիրահատարանում է, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Համաձայն նախնական տվյալների՝ Հալաբյան փողոցում քիչ առաջ տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա 6 տուժած, որոնք տեղափոխվել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության լրատվական ծառայությունից, այս պահի դրությամբ տուժածներից մեկը վիրահատարանում է, հիվանդանոց է ընդունվել շոկային վիճակում, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Մյուսները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում