ՀՀ նախագահականից կոչ են անում զերծ մնալ 63 ավտոբուսի պայթյունի վերաբերյալ չստուգված տվյալների տարածումից, ՔԿ-ն հայտնում 2 զոհի մասին (լրացված)
Նմանատիպ
Ապրիլի 25-ի երեկոյան Երևանի Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով կան 6 տուժած և 1 զոհ:
1:06
ՀՀ քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Երևանի Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում ավտոբուսի պայթյուն է տեղի ունեցել:
Նախնական տվյալներով՝ պայթյունի պահին ավտոբուսում եղել է 9 մարդ՝ վարորդը և 8 ուղևոր, ովքեր տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Ուղևորներից 2-ը մահացել են: Տուժածներից 3-ն անչափահասներ են՝ 14 և 15 տարեկան: Վարորդը ողջ է:
Ներկայումս պարզվել է 6 տուժածների ինքնությունը՝
Եղիկյան Անուշ՝ 37 տարեկան
Մելքոնյան Հասմիկ՝ 54 տարեկան
Թերզյան Հարություն՝ 45 տարեկան
Խոջոյան Ռոլանդ՝ 14 տարեկան
Միքայելյան Անահիտ՝ 15 տարեկան
Էդգար Գասպարյան՝ 14 տարեկան
1:01
ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը հայտարարություն է տարածել Երևանում ուղևորատար ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի վայրում իրականացվում են փրկարարական և քննչական աշխատանքների վերաբերյալ։ Հայտարարությունում նշվում է, որ Հայաստանի Հանրապետության Նախագահին պարբերաբար զեկուցվում է աշխատանքների ընթացքի վերաբերյալ: Նախագահ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հանձնարարել է ուժեղացնել պարեկապահակային ծառայությունը:
Առողջապահության նախարարությունը իրականացնում է անհրաժեշտ միջոցառումներ` տուժածներին բուժօգնություն ցուցաբերելու ուղղությամբ: Հանրությանը կոչ ենք անում զերծ մնալ չստուգված տվյալների տարածումից:
00:15
Երևանի Հալաբյան փողոցում տեղի ունեցած թիվ 63 երթուղու ավտոբուսի պայթյունի հանգամանքները պարզվում են։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։ Պատասխանելով լրագրողի դիտարկմանը, որը համացանցում շրջանառվում է ահաբեկչության վարկածը, Ահարոնյանն ասաց․ «Այդ մասին դեռ վաղ է խոսել, ես ձեզ տվեցի այն տեղեկատվությունը, որ այս պահին ես տիրապետում եմ»։ Աշոտ Ահարոնյանը նշեց, որ Հալաբյան փողոցում՝ մինչև Արզումանյան փողոցի խաչմերուկ երթևեկությունը որոշ ժամանակով կդադարեցվի։
00:11
ԱԻՆ-ից հայտնում են, որ ժամը 23.56-ի դրությամբ կա 7 տուժած՝ 1963 թ. ծնված Հասմիկ Սուրենի Մելքոնյան, 1979 թ. ծնված Անուշ Արշալույսի Եղիկյան, 1971 թ. ծնված Հարություն Նազարի Թերզյան, 2002 թ. ծնված Էդգար Արայիկի Գասպարյան, 2001 թ. ծնված Անահիտ Սարգսի Միքայելյան, 2001 թ. ծնված Ռոլանդ Սուրիկի Խոջայան, 1994 թ. ծնված Արթուր Վաչիկի Մարգարյան, ով տեղափոխվել է «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն», որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: Տուժածները ՀՀ քաղաքացիներ են: Կա 1 զոհ, որի ինքնությունը ճշտվում է: Մյուս տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները Էդգար Արայիկի Գասպարյանի և Ռոլանդ Սուրենի Խոջայանի առողջական վիճակը գնահատել են ծանր, Անահիտ Սարգսի Միքայելյանինը՝ բավարար, իսկ մյուսներինը` միջին ծանրության:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
23:32
Ապրիլի 25-ի երեկոյան Երևանի Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով կան 6 տուժած և 1 զոհ: Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել թիվ 63 երթուղու ավտոբուսում: Ըստ նախնական տվյալների՝ կան 6 տուժած և 1 զոհ: Տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ:
Դեպքի վայրում են գտնվում ԱԻ նախարար Ա. Երիցյանը, ՓԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը, ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Ա. Ցոլակյանը, ԵՓՎ պետ, փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը և ՃԿԱԿ պետ, փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը և երկու մարտական հաշվարկ:
Դեպքի վայրում է գտնվում ՃԿԱԿ պետ, փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Ավելի ուշ պարզ դարձավ, որ թիվ 63 երթուղուն պատկանող Bogdan մակնիշի 4829Տ պ/հ ավտոբուսում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով 1963 թ. ծնված Հ. Մ.-ը, 1979 թ. ծնված Ա. Ե.ը, 1971 թ. ծնված Հ. Թ.-ը, 2002 թ. ծնված Է. Գ., 2001 թ. ծնված Ա. Մ.-ը, 2001 թ. ծնված Ռ. Խ.-ը ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները Է. Գ.-ի և Ռ. Խ.-ի առողջական վիիճակը գնահատել են ծանր, Ա. Մ.-ը՝ բավարար, իսկ մյուսներինը` միջին ծանրության:Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում