«Իրավունք». Ռաֆաիլ Զինուրով. «Ես մուսուլման եմ, բայց ամեն ապրիլի 24-ին գնում եմ եկեղեցի և մոմ վառում»

«Իրավունք». Ռաֆաիլ Զինուրով. «Ես մուսուլման եմ, բայց ամեն ապրիլի 24-ին գնում եմ եկեղեցի և մոմ վառում»

«Ես քրիստոնյա չեմ, այլ բաշկիր եմ՝ 24-ին, որտեղ էլ լինեմ, գնում եմ եկեղեցի և մոմ վառում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի»,- «Իրավունք»-ի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, Բաշկորտոստանի Հանրապետության վաստակավոր իրավաբան Ռաֆաիլ Զինուրովը, ապա հավելել. «Ցեղասպանության ճանաչմանը պետք է ձգտի ոչ միայն Հայաստանը, այլ ամենքս, որովհետև ցեղասպանությունները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ չի ճանաչվել հայերի ցեղասպանությունը: Ուստի՝ այս հարցը պետք է կտրուկ դնել միջազգային հանրության առաջ: Արդարությունը պետք է վերականգնվի»:

Եզրափակելով խոսքը՝ Ռ. Զինուրովը ընդգծել է. «Ի դեպ, ինձ ապշեցնելու չափ զարմացրել էր այն փաստը, որ պաշտոնական Բաքուն ամեն անկյուններում փսփսում է այն մասին, որ ոչ ավել, ոչ պակաս հայերը ցեղասպանություն են կատարել Ադրբեջանի բնակչության հանդեպ: Սա սարսափելի սուտ է»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում