Պուտինը սխալվում է՝ սպառնալիք դիտելով ԵՄ-ն եւ ՆԱՏՕ-ն. Օբամա

Պուտինը սխալվում է՝ սպառնալիք դիտելով ԵՄ-ն եւ ՆԱՏՕ-ն. Օբամա

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ուժեղ Ռուսաստանի հետ աշխատող միասնական Եվրոպան «ճիշտ դեղատոմս» է, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ռուսական լրատվամիջոցներին:

Նա նշել է, որ ՌԴ-ի իր պաշտոնակիցը Ռուսաստանի համար բացառիկ սպառնալիք է տեսնում ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի միասնության մեջ, թեեւ նման սպառնալիք չկա:

«Պարոն Պուտինը սովորաբար ՆԱՏՕ-ն, ԵՄ-ն, անդրատլանտյան միասնությունը որպես սպառնալիք է դիտում Ռուսաստանի իշխանությանը: Կարծում եմ նա սխալվում է»,- հայտարարել է Օբաման:

Նա նաեւ ասել է, որ իրեն չի հաջողվել համոզել Պուտինին, որ ուժեղ Ռուսաստանի հետ աշխատող միասնական Եվրոպան «ճիշտ դեղատոմս» է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում