Բեյլ. «Ռեալը» ձգտում է ՉԼ 11-րդ գավաթին
Նմանատիպ
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը Չեմպիոնների լիգայի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ կիսաեզրափակիչ խաղից առաջ պատմել է, թե ինչ նշանակություն ունի այդ մրցաշարն իրենց թիմի համար։
-Չեմպիոնների լիգան ամեն ինչ է մեր ակումբի համար։ Ամեն տարի այն մեր գլխավոր նպատակն է. «Ռեալն» այս գավաթը մյուսներից ավելի շատ է նվաճել։ Երբ այստեղ ես հայտնվում, միանգամից հասկանում ես, թե ինչ կարևոր է այս մրցաշարը թիմի համար։
Երբ ես տեղափոխեցի «Ռեալ», «Դեսիման» ամենահաճախ լսվող բառն էր։ Երբ ինձ ներկայացնում էին որպես թիմի ֆուտբոլիստի, ասվեց՝ մենք քեզ գնում ենք, որ նվաճենք «դեսիման»։
Ես մտածում էի, որ երկար սպասված հաղթանակից հետո ակումբում կհանգստանան, բայց սխալվեցի։ Հիմա «ունդիսեման» է բոլորի շուրթերին։ Այդպիսին է մեր ակումբի բնույթը. «Ռեալն» ամեն տարի ուզում է հաղթել Չեմպիոնների լիգայում։ Դա արյան մեջ է։ Մենք միշտ մրցաշարին մասնակցում ենք հաղթելու համար,-ասել է Բեյլը «The Times»-ին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում