Հայաստանի ռուսական ռազմակայանում սկսվել է «Զինվորին գիրք նվիրիր» ակցիան

Հայաստանի ռուսական ռազմակայանում սկսվել է «Զինվորին գիրք նվիրիր» ակցիան

Հայաստանի ռուսական ռազմակայանում սկսվել է «Զինվորին գիրք նվիրիր» ակցիան:

Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, հավատացյալ զինծառայողների հետ աշխատանքի գծով զորամիավորման հրամանատարի օգնական վարդապետ Անդրեյը (Վացը) ծխականներին հայտարարել է Գյումրիի Պատրիարքական վանատան եւ Երեւանի զինվորական կայազորների եկեղեցիներում ակցիան սկսելու մասին: Դրան մասնակցել ցանկացողներին առաջարկվում է իրենց տան գրադարաններից զինվորների համար բերել ուղղափառ եւ գեղարվեստական ուղղվածության ռուսերեն գրքեր:

«Զինվորին գիրք նվիրիր» ակցիան միավորումում անցկացվում է արդեն երկրորդ տարին եւ ձեռք Է բերել ավանդական բնույթ:

Անցյալ տարի ծխականները, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնի աշխատակիցները, վետերանները զինծառայողների օգտագործմանն են հանձնել շուրջ 400 գիրք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում