Թուրքիայում կայուն հաշտության համար Էրդողանը պետք է հեռանա. Շուլգին
Նմանատիպ
Թուրքիայում հասարակութան մեջ մնայուն հաշտություն ապահովելու, առկա բախումնային գործընթացից դուրս գալու համար առաջին հերթին պետք է հեռանա զբաղեցրած պաշտոնիցայդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով DIHA լրատվական գործակալությունը, հայտարարել է միջազգային PEN կենտրոնի նախագահ Օյգեն Շուլգինը` Դիրաբեքիրում PEN-ի թուրքական կենտրոնի կողմից կազմակերպված «Հաշտության համաժողովում»:
Օյգեն Շուլգինը Թուրքիայում քրդերի դեմ պետության հանցագործություններին չմիանալու կոչին ստորագրած 2 հազարից ավելի տեղացի եւ արտասահմանցի գիտնականների թվում է, ինչի համար արժանացել էր Անկարայի քննադատությանը:
Համաժողովում ունեցած ելույթում, մեկնաբանելով Թուրքիայում վերջին շրջանում մտավորականության եւ քուրդ առաջնորդների նկատմամբ իշխանությունների ճնշիչ եւ բռնակալական քաղաքականությունը, PEN նախագահն ասել է, որ Թուրքիան հեռացել է ժողովրադավարացումից եւ հետընթաց գրանցել:
«Թուրքական պետությունն աշխարհի կողմից արդեն ընկալվում է իր վատ հեղինակությամբ եւ այդ պատճառով պետք է անհապաղ հրաժարվի իր ճնշիչ քաղաքականությունից», -ասել է նա:
Օյգեն Շուլգինը սիրիացի փախստականների հետ կապված Անկարայի գործելակերպը «անամոթ» է բնութագրել` հայտարարելով, որ օգտվելով փախստականների հետ կապված աղետից, Թուրքիան ցանկանում է մեծ օգուտներ քաղել Եվրամիությունից:
«Թուրք ղեկավարները պետք է գիտակցեն, որ պատերազմ սկսելը հեշտ է, դժվարը խաղաղությունը կյանքի կոչելն է: Թուրքիայում հաշտություն եւ խաղաղություն հաստատելու, բախումնային գործընթացին վերջ դնելու միակ ճանապարհը Էրդողանի հեռանալն է: Եթե Էրդողանը չհեռանա, չեմ կարծում, որ Թուրքիայում դրությունը լավանա»,- ասել է PEN նախագահը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում