ՀՀ ՊԵԿ նախագահն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը
Նմանատիպ
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանն ապրիլի 26-ին ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Քննարկելով ՀԲ Հարկային վարչարարության արդիականացման վարկային ծրագրի ընթացքը՝ Հ. Հովսեփյանը կարևորել է դրա նշանակությունը հարկային ոլորտում իրականացվող բարեփոխումների համատեքստում. «Ծրագրի հաջող իրագործումը կօժանդակի Պետական եկամուտների կոմիտեին արդիականացնելու բիզնես գործընթացները, ընդլայնելու էլեկտրոնային կառավարումը, այդ թվում՝ կատարելագործելու հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային մեխանիզմները, ինչպես նաև համալրելու «Հարկատու 3» համակարգն անհրաժեշտ նոր մոդուլներով»:
Համաշխարհային բանկի պատվիրակության անդամներն ընդգծել են հարկային վարչարարության՝ որպես տնտեսական աճի կարևոր բաղադրիչի ազդեցությունը: Իր հերթին կոմիտեի նախագահը կարևորել է վարչարարական մեխանիզմների կատարելագործման ճանապարհին մարդկային միջամտությունը նվազագույնի հասցնելու ռազմավարությունը: Նա պատրաստակամություն է հայտնել քննարկելու առաջիկա քայլերը, վեր հանելու առկա խնդիրները՝ ծրագրի հաջող ավարտն ըստ ժամանակացույցի և պատշաճ մակարդակով ապահովելու նպատակով և հույս հայտնել, որ նման հանդիպումները պարբերական կլինեն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում