Գերագույն Ռադայի մի խումբ պատգամավորներ միացել են Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնությանը

Նմանատիպ
Ուկրաինայի տարբեր խմբակցություններից մի շարք պատգամավորներ միացել են պատգամավոր Վիտալի Բարվինենկոյի նեկայացրած Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագծի ընդունման նախաձեռնությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդում է Genocide.org.ua-ն:
Համաձայն տեղեկատվության, Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծի ընդունմանը միացել են Գերագույն Ռադայի ընդդիմադիր բլոկից` Վադիմ Նովինսկին, «Վերածննդի կուսակցություն» խմբակցությունից` Ալեքսանդր Պրեսմանը, «Պյոտր Պորոշենկոյի բլոկ»-ից Դավիթ Մակարյանը, «Ազգային ճակատ»-ից Նիկոլայ Կնյաժիցկին, Իրինա Եվրոմովան, Իգոր Բրիչենկոն, Անատոլի Դիրիվը, Գենադի Կրիվոշեան, Ալեքսանդր Կիրշը, Իգոր Կոտվիցկին, Վադիմ Պդբերեզնյակը և Վալերի Լունչենկոն:
Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանն ընդգծել է. «Մենք շնորհակալ ենք Ուկրաինայի պատգամավորներին արդարությանը հավատարիմ լինելու համար»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում