Բեռնում նախագահների հանդիպումը թույլ տվեց հստակեցնել կողմերի դիրքորոշումներն առավել խնդրահարույց հարցերի շուրջ. ՌԴ ԱԳՆ

Բեռնում նախագահների հանդիպումը թույլ տվեց  հստակեցնել  կողմերի դիրքորոշումներն  առավել խնդրահարույց հարցերի շուրջ. ՌԴ ԱԳՆ

Ղարաբաղյան հակամարտության հարթությունում բոլոր հասանելի գործիքների գործադրմամբ շարունակվել է օպտիմալ ուղիների որոնմանն աջակցությունը՝  կողմերի միջև համաձայնության հասնելու  համար, այդ թվում՝  բարձր և  բարձրագույն մակարդակով հանդիպումների տարբերակով: Այս մասին ասված է Ռուսաստանի 2015 թվականի արտաքին քաղաքական գործունեության մասին  ամփոփագրում:

Մասնավորապես, համապատասխան նախաձեռնությունները մանրամասն քննարկվել են Ռուսաստանի նախագահի՝ Երևան (ապրիլ) և Բաքու (հունիս) կատարած այցերի ընթացքում: Ինտենսիվ երկխոսությունը շարունակվել է նաև  արտգործնախարարների մակարդակով: 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (ԱՄՆ եւ Ֆրանսիա) հետ սերտ փոխգործակցությամբ 7 հանդիպում է անցկացվել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության հետ, մի շարք խորհրդակցություններ են անցկացվել  ԱԳ նախարարների մասնակցությամբ,  նաև  շփումներ են եղել Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ:

Բելգրադում (դեկտեմբեր) ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի պատվիրակությունների ղեկավարների հայտարարությունում կողմերին կոչ է արվել հավատարմություն դրսևորել հակամարտության խաղաղ ճանապարհով լուծմանը և շարունակել աշխատանքը՝ գոյություն ունեցող առաջարկների հիման վրա  հասնելու համպարփակ կարգավորման: Իսկ տարեվերջին Բեռնում միջնորդական  եռյակի աջակցությամբ  Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը  թույլ տվեց  հստակեցնել  բանակցային գործընթացում հակամարտող կողմերի դիրքորոշումներն առավել խնդրահարույց հարցերի շուրջ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում