Պեպե. Չէի սպասում, որ Հարտն այդքան արագ կգործի (տեսանյութ)

Պեպե. Չէի սպասում, որ Հարտն այդքան արագ կգործի (տեսանյութ)

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Պեպեն վստահ է եղել, որ իր հարվածից հետո գնդակը կհայտնվի «Մանչեսթեր Սիթիի» դարպասում, սակայն դարպասապահ Ջո Հարտը հետ է մղել հարվածը։  Երեկ իսպանական թիմը մրցակցի հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքիով ավարտեց հանդիպումը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում։

-Ես չէի սպասում, որ դարպասապահն այդքան արագ կգործի։ Նա լավ հետ մղեց հարվածս։ «Ռեալը» լավ հնարավորություններ ունի եզրափակիչ դուրս գալու։ Պատասխան խաղում պատրաստվում ենք հաղթանակ տանել,-ասել է Պեպեն։

Թիմերի պատասխան հանդիպումը տեղի կունենա մայիսի 4-ին «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում