Սիրիայի բանակը զինյալներից ազատագրել է Դամասկոսի մերձակա Բալանի շրջանը

Սիրիայի բանակը զինյալներից ազատագրել է Դամասկոսի մերձակա Բալանի շրջանը

Սիրիայի զորքերն ապրիլի 27-ին հսկողություն են հաստատել Բալանի շրջանի նկատմամբ, որը զավթել էին «Ջեբհաթ ան Նուսրայի» ահաբեկիչների հրոսակախմբերը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ալ Վաթան» թերթն իր էլեկտրոնային տարբերակում: Լուսանկարը` ТАСС«Ան Նուսրայի» կողմից կռվել են զինյալներ «Ջեյշ ալ Իսլամ» եւ «Ֆեյլաք Ռահման» արմատական իսլամական խմբավորումներից:

«Իսլամական պետության հրոսակախմբերը գրոհով հետ են շպրտվել Դումեյր քաղաքի (Դամասկոսից 35 կիլոմետր հեռավորության վրա) ռազմական թռիչքարանից: Զորքերն ապրիլի 26-ին հսկողության տակ են վերադարձրել բանակային ռազմակայանը, որը գտնվում է թռիչքարանից դեպի արեւելք ընկած շրջանում եւ զավթվել էր ահաբեկիչների կողմից:

Հալեպի հարավային եւ արեւմտյան մատույցներում շարունակվում են կատաղի ընդհարումները: Ծայրահեղական խմբավորումների կազմավորումներն՝ «Ան Նուսրայի» գլխավորությամբ, փորձում են ճեղքել-մտնել քաղաքի թաղամասեր, որոնք գտնվում են սիրիական բանակի պաշտպանության ներքո: «Ալ Վաթանի» տվյալներով՝ այդ ուղղությամբ Ռաշիդին արվարձանում Սիրիայի ռազմաօդային ուժերը «հարվածներ են հասցրել հակառակորդի դիրքերին եւ կորուստներ պատճառել նրան», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում