Իրանը 2017 թվականին կդադարեցնի բենզինի ներմուծումը

Իրանը 2017 թվականին կդադարեցնի բենզինի ներմուծումը

Իրանին բենզինի ներմուծում չի պահանջվի 2017 թվականի մարտին Persian Gulf Star վերամշակման գործարանի առաջին հերթի գործարկումից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Իրանի նավթի նախարարության Shana նորությունների գործակալությունը:

Վերամշակման գործարանի կարողությունը կկազմի օրական 36 միլիոն լիտր բենզին եւ 14 միլիոն լիտր դիզելային վառելիք: Գործարանն օրական կվերամշակի շուրջ 360 հազար բարել խտուցք, որը կմատակարարվի Հարավային Փարս հանքավայրից:

Նախագիծն իրականացվում է մասնավոր մշակողների եւ National Oil Refinery and Distribution Co. (NIORDC) պետական ընկերության կողմից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում