«Չելսիի» տրանսֆերային նպատակները՝ Մխիթարյան և Բոնուչի

Նմանատիպ
Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Լոնդոնի «Չելսիի» ղեկավարությունն աղմկահարույց գործարքներ չի իրականացնելու, բայց փորձելու է ձեռք բերել «Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչիի և Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերները: Այս մասին հավաստիացնում է բրիտանական «The Mirror» պարբերականը:
Անտոնիո Կոնտեն, ով Եվրոպայի առաջնությունից հետո գլխավորելու է «Չելսին», լավ ծանոթ է Բոնուչիի ունակություններին և շատ է ցանկանում լոնդոնյան թիմում աշխատել իտալացի պաշտպանի հետ: Բոնուչիին դիտարկում են որպես 35-ամյա Ջոն Թերրիին փոխարինողի: Վերջինիս, ամենայն հավանականությամբ, «Չելսին» նոր պայմանագիր չի առաջարկի: Բոնուչին չի հերքել մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն՝ ամռանը հեռանալու է թուրինյան ակումբից:
Բացի այդ, Կոնտեն ցանկանում է իր թիմում տեսնել Հենրիխ Մխիթարյանին, ով փայլուն մրցաշրջան է անցկացնում և արդեն դարձել է 23 գոլի, 29 գոլային փոխանցման հեղինակ: Ավելի վաղ «Բորուսսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վացկեն հայտարարել էր, որ դորտմունդյան ակումբին, հավանաբար, չի հաջողվի երկարաձգել Մխիթարյանի հետ գործող պայմանագիրը, որը նախատեսված է մինչև 2017 թվականը:
Նշենք նաև, որ գերմանական «Bild»-ի տեղեկություններով` «Չելսին» Մխիթարյանի տրանսֆերի համար պատրաստ է վճարել բավականին մեծ գումար՝ 60 մլն եվրո:
Հետևեք մեզ նաև Telegram-ում