ՀՀ նախագահի՝ ՀՀԿ պատգամավորների հետ հանդիպմանը ոչ մի բան չէր կատարվում. Շարմազանով

ՀՀ նախագահի՝ ՀՀԿ պատգամավորների հետ հանդիպմանը ոչ մի բան չէր կատարվում. Շարմազանով

«Ոչ մի բան չէր կատարվում: Մեր կուսակցության նախագահի հետ մեր խմբակցությունը հանդիպում էր, որը պարբերաբար է մեզ մոտ լինում»,panorama.am-ի   փոխանցմամբ, Հանրապետական խմբակցության նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչ էր կատարվում ՀՀԿ գրասենյակում:

Շարմազանովն ասաց, որ նիստի ընթացքում քննարկվել են ներկուսակցական, ներքաղաքական, ինչպես նաև Ընտրական օրենսգրքի վերաբերյալ հարցեր:

Լրագրողները նկատեցին, ըստ տարածված լուրերի այսօրվա նիստը հրավիրվել է «Հրազդան ցեմենտ»-ին հարկային արտոնություններ տրամադրելու վերաբերյալ օրինագծի տապալման պատճառով, ՀՀԿ խոսնակն ի պատասխան ասաց. «Խնդրո առարկան եղել են կուսակցական, ներքաղաքական հարցերը: Նախ չի տապալվել, ուղղակի չի անցել: Տապալվելը կլիներ, որ չմասնակցեցին քվեարկությանը, բոյկետեցին: Հիմա ի՞նչ եք ուզում ինձանից»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում