ՀՀ-ին մատակարարվող գազի գինն ամենաբարձրն է և պատկերն իջեցումից հետո չի փոխվում

ՀՀ-ին մատակարարվող գազի գինն ամենաբարձրն է և պատկերն իջեցումից հետո չի փոխվում

Հայաստանի արժեքը Եվրասիական տնտեսության միությունում այն է, որ Հայաստանին օգտագործելով Ադրբեջանին տանեն ԵՏՄ: Այս մասին Մեդիա կենտրոնում հրավիրած ասուլիսին հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ հիշեցնելով, թե պատմության ընթացքում ռուսական քաղաքականությունը հայերի հանդեպ:

Պատգամավորը  նշեց, որ Հայաստանի բախտը բերել է, որ Ադրբեջանը հրաժարվել է ԵՏՄ մտնել, այլապես ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը իսկապես իր հետ կբերեր նոր առաջարկներ. «Մոսկվայում վերլուծեցին՝ եթե այսպես վարվենք, Հայաստանին կորցնում ենք, իսկ Ադրբեջանին կշահենք՝ պարզ չի: Եթե վստահ լինեին…այդ դեպքում Հայաստանը կարող էր ասել՝ ձեր ԵՏՄ-ն է, ՀԱՊԿ-ն էլ, Գյումրիի բազան էլ, այլ ելք չէր մնում մեզ: Չի կարելի անընդհատ ասել, թե փոքր եք և քանի որ փոքր եք, մի հատ էլ տուժեք: Մեր հպարտությունն ավելի մեծ է, քան Ադրբեջանինը, կամ գոնե պակաս չի»:

Անդրադառնալով ՌԴ-ի կողմից Հայաստանում գազի գնի իջեցման չափին,  տնտեսագետը շեշտեց, որ իրականում ԵՏՄ բոլոր երկրներում անհամեմատ էժան է սահմանին սահմանված գինը.«Հայաստանի սահմանին գազի գինը 325 դոլար է սահմանված, եթե 10% զեղչ անեն կդառնա 300: ՌԴ-ի տարբեր շրջաններում 90-105 դոլար է, Ղազախստան՝ 80 դոլար, Բելառուսում՝ 180 դոլար, Ղրղըզստանում՝ 190 դոլար: Էլեկտրաէներգիայի գների դեպքում նույն պատկերն է. Հայաստան՝ 10 ցենտ, Ղրղզստան՝ 1 ցենտ և աշխատում է շահութաբեր, Բելառուս՝ 4 ցենտ, Ղազախստան՝ 3.5 ցենտ, ՌԴ՝ 4.5 ցենտ, Վրաստանում՝ 4.5 ցենտ, իսկ գազի գինը՝ 215 դոլար, վերջինը ԵՏՄ անդամ չի»,-ասաց նա՝ շեշտելով, որ միասնական շուկան նշանակում է, որ ամեն ինչ նույն գների սահմաններում պետք է լինի այս հինգ երկրներում, սակայն Հայաստանի համար ամեն ինչ թանկ է. «Հիմա մի քիչ իջեցնում են գինը, որ ձեններս կտրենք, նույն ձևի բենզինի գները ամենաթանկը մեզ մոտ է»:

Բագրատյանը խոսեց նաև ապրանքների՝ պայմանագրային գներով մաքսազերծմանը և ներկրմանը, վերջինը նշեց, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի տեղակալին տեղեկացրել է՝ մեզ մոտ եթե մի բաժակ եմ բերում, մեր մաքսավորը  100 դրամից սկսած մաքսազերծում է, և երբ ասում եմ՝ ես 20 դրամով եմ առել, նման իրավունք չունես. «Բիշքեկում ասեցի՝ վեր կացեք և պատասխանեք՝ պատժելու եք, թե՞ ոչ: Հիմա մենք կրակն ենք ընկնելու, որ Տիգրան Սարգսյանին են դրել, ավելի լավ էր մի ռուս լիներ, որից կպահանջեինք: Ասում եմ՝ վեր կացեք պատժեք ՀՀ-ին, ինչի է սահմանին հսկիչ գին կիրառվում»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում