Իրաքի բանակին հաջողվել է շարքից հանել ԻՊ երկու առաջնորդների
29/04/2016 22:40

Նմանատիպ
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երկու առաջնորդ են սպանվել Իրաքի Ռամադի քաղաքից արևելք տեղի ունեցած հրետակոծության արդյունքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին գրել է iraqinews.com-ը` վկայակոչելով Իրաքի բանակի գեներալ Իսմայիլ ալ-Մահալավիին, ով այդ մասին հայտնել է ապրիլի 28-ին:
Նրա խոսքով` իրենց բանակին հաջողվել է հրետակոծել ահաբեկչական խմբավորմանը պատկանող թաքստոցներից մեկը, որի արդյունքում սպանվել են երկու ահաբեկիչները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում