ԱՄՆ օրենսդիրներն արձագանքում են Թուրքիայի ժխտողական ու Ադրբեջանի ագրեսոր քաղաքականությանը

ԱՄՆ օրենսդիրներն արձագանքում են Թուրքիայի ժխտողական ու Ադրբեջանի ագրեսոր քաղաքականությանը

ԱՄՆ Կոգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի անդամներ Ջեքի Սփայերը, Աննա Էշուն և հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը նամակ են ուղարկել «Wall Street Journal»-ին` դատապարտելով թերթի` ապրիլի 20-ի տպագիր տարբերակում Հայոց ցեղասպանության ժխտման վերաբերյալ Թուրքիայի կողմից վճարված գովազդի տեղադրման համար: Ինչպես տեղեկացրրին Ամերիկայի հայկական համագումարից, նամակում, մասնավորապես, ասվում է, որ կոչ են անում թերթին ներողություն խնդրել այդպիսի գովազդ տեղադրելու որոշման համար և երաշխավորել, որ ապագայում չեն հրապարակի գովազդ, որը նպատակ ունի արդարացնել, ժխտել կամ անիրական համարել անցյալի ողբերգությունները: Հեղինակները հիշեցրել են, որ 101 տարի առաջ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությունը, և բոլորը պետք է հիշեն այցյալի ողբերգությունները, այլ ոչ թե արդարացնեն դրանք:

Ի լրումն Wall Street Journal-ի գովազդի ու այլ հրապարակումների` ցեղասպանությունը ժխտող խմբերն օգտվել են նաև «GEICO Skytypers» ընկերության ծառայություններից ու Հայոց ցեղասպանության մասին Նյու Յորքի երկնքում ինքնաթիռներով ժխտողական բնույթի գրություններ ցուցադրել: Այս առնչությամբ` համագումարի` Ֆլորիդայի մարմնի ղեկավար Արսինե Կալուստյանի գլխավորությամբ ինֆորմացիոն արշավ է իրականացվել հանրահայտ «GEICO Skytypers» ընկերության դեմ՝ հիմք ընդունելով ցուցադրված ժխտողական բնույթի արտահայտությունները: Դրանից հետո ամերիկյան ընկերությունն իր պաշտոնա կան կայքում ներողություն է խնդրել ամբողջ աշխարհի հայերից՝ ասելով, թե «ընկերության օդաչուները, ովքեր երկնքում գրություններ են պատկերել, ամբողջությամբ չեն հասկացել, թե ինչ բնույթի արշավ են իրականացրել»:

Անցնող շաբաթ Մարկ Քըրքն էլ խստորեն դատապարտել էր ապրիլի 2-5-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական հարձակումները, ինչն աջակցության էր արժանացել Թուրքիայի կողմից: Նրա հոդվածը, որ վերնագրված է եղել «Միացյալ Նահագները պետք է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկի», տպագրվել է «The Hill» թերթում: «Ժամանակն է, որ Ադրբեջանը Միացյալ Նահանգների և միջազգային հանրության կողմից բախվի ԼՂՀ դեմ իրականացրած իր ռազմական ագրեսիայի հետևանքներին»,– գրել է սենատոր Քըրքը:

«Ցեղասպանության ժխտման և ադրբեջանական ագրեսիային դիմակայելը կարևոր նշանակության հարց է» հայտարարել է Ամերիկային հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Ադրունին: «Հրապարակել գովազդներ, որոնք ներկայացնում են մարդկության դեմ ուղղված անվիճելի հանցագործության օտար կառավարության կողմից ժխտումը, դուրս է ամերիկյան արժեքներից ու սխալ է: Մենք կոչ ենք անում Կոնգրեսի շատ անդամների խոսել ընդդեմ ցեղասպանության ժխտման, ինչպես նաև պատասխանատվության կանչել Ադրբեջանին իր գործողությունների համար»,- ասել է Արդունին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում