Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվն աճել է 8.6 տոկոսով
30/04/2016 13:50

Նմանատիպ
Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան է ժամանել 252 հազար 506 զբոսաշրջիկ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն`2015թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 8.6 տոկոսով: 2016 թվականի առաջին եռամսյակում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 227 հազար 499 մարդ կամ 2015թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 5.9 տոկոսով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում