«Կլիպերսը» կրկնեց «Բոսթոնի» հակառեկորդը
30/04/2016 18:19

Նմանատիպ
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության փլեյ-օֆֆ փուլում չորրորդ անընդմեջ պարտությունը կրելով «Պորտլենդից»՝ «Լոս Անջելես Կլիպերսի» բասկետբոլիստները կրկնեցին «Բոսթոնի» հակառեկորդը:
NBA-ի պատմության մեջ միայն այս թիմերը, շարքում ունենալով առավելություն, չորս անընդմեջ պարտություն են կրել և զրկվել պայքարը շարունակելու հնարավորությունից: «Բոսթոնը» նման ցուցանիշ գրանցել էր 1990-1993 թվականներին:
Նշենք, որ 2013 և 2014 թվականներին «Կլիպերսը» զիջել է «Մեմֆիսին» և «Տրեյլ Բլեյզերսին»՝ սկզբում շարքում հաղթելով 2:0 հաշվով, իսկ նախորդ մրցաշրջանում պարտվել է «Հյուսթոնին»՝ ունենալով 3:1 հաշվի առավելություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում