«Բորուսսիան» ջախջախեց «Վոլֆսբուրգին», Մխիթարյանը՝ երկու գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Նմանատիպ
Բունդեսլիգայի 32-րդ տուրում Դորտմունդի «Բորուսսիան» վստահ հաղթանակ տոնեց «Վոլֆսբուրգի» նկատմամբ. «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 5:1 հաշվով:
«Բորուսսիան» շատ ակտիվ սկսեց հանդիպումը, ինչի արդյունքում 7-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո Սինձի Կագավան բացեց հաշիվը, իսկ երկու րոպե անց Կագավայի փոխանցումից հետո աչքի ընկավ Ադրիան Ռամոսը:
Թիմերն ընդմիջման գնացին 2:0 հաշվի պայմաններում, իսկ երկրորդ կեսում դորտմունդցիները ևս 3 գոլ խփեցին. նախ աչքի ընկավ Մարկո Ռոյսը, ապա դուբլ ձևակերպեց Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, ով առաջին գոլը խփեց Մխիթարյանի փոխանցումից հետո: 86-րդ րոպեին «Վոլֆսբուրգին» հաջողվեց միայն հեղինակության գոլ խփել. խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Անդրե Շյուրլեն:
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը կատարել է 32 գոլային փոխանցում և խփել է 23 գոլ:
Henrikh Mkhitaryan in 2015/16:
50 games
23 goals
32 assists#BVB #dwbundesliga pic.twitter.com/RfarX7a1uM— DW Sports (@dw_sports) 30 апреля 2016 г.
Այս հաղթանակից հետո «Բորուսսիան» ունի 77 միավոր և շարունակում է զբաղեցնել երկրորդ հորիզոնականը, իսկ «Վոլֆսբուրգը» եզրափակում է առաջին տասնյակը՝ ակտիվում ունենալով 39 միավոր:
Բունդեսլիգա, 32-րդ տուր
«Բորուսսիա Դորտմունդ» – «Վոլֆսբուրգ»՝ 5:1
Գոլերը՝ Կագավա 7′, Ռամոս 9′, Ռոյս 59′, Օբամեյանգ 77′, 78′ – Շյուրլե 86′