«Մանչեսթեր Սիթին» պարտվեց «Սաութհեմփթոնին» (տեսանյութ)
01/05/2016 21:22

Նմանատիպ
Անգլիայի Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում պարտվեց «Սաութհեմփթոնին», հանդիպումն ավարտվեց 4:2 հաշվով:
Դաշտի տերերի կազմում Սադիո Մանեն դարձավ հեթ-տրիկի հեղինակ, մեկ գոլ էլ խփեց Շեյն Լոնգը, իսկ «քաղաքայինների» կազմում դուբլ ձևակերպեց Կելեչի Իխենաչոն:
Այս հաղթանակից հետո «Սաութհեմփթոնն» ունի 57 միավոր և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը, իսկ «Մանչեսթեր Սիթին» մնաց 64 միավորով՝ 4-րդ տեղում:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 36-րդ տուր
«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Սիթի»՝ 4:2
Գոլերը՝ Լոնգ 25′, Մանե 28′, 57′, 68′ – Իխենաչո 44′, 78′