Հայտնի է՝ ովքեր են մասնակցելու շախմատի Եվրոպայի անհատական առաջնությանը
02/05/2016 12:01

Նմանատիպ
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությանը Հայաստանը կներկայացնեն 7 շախմատիստներ:
Կոսովոյի Գժակովո քաղաքում կայանալիք շախմատի Եվրոպայի անհատական առաջնությանը կմասնակցեն Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Հովհաննես Գաբուզյանը:
Առաջնությունը կմեկնարկի մայիսի 11-ին և կեզրափակվի 23-ին: Մրցաշարը բաղկացած է 11 տուրից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում