Ռանյերի. Երբ ստանձնեցի «Լեսթերի» ղեկը, նման սպասումներ չունեի

Նմանատիպ
«Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին արտահայտել է հույզերը, երբ իմացել է իր թիմի՝ Անգլիայի չեմպիոն դառնալու մասին։
-Ես շատ եմ հպարտանում։ Ուրախ եմ ֆուտբոլիստների համար, նախագահի, «Լեսթերի» ողջ անձնակազմի, մեր երկրպագուների և ողջ քաղաքի համար։ Սրանք անհավատալի ապրումներ են, ես այնքան ուրախ եմ բոլորի համար։
Երբ ինձ նշանակեցին այս պաշտոնում, ես նման սպասումներ չունեի։ Ես իրատես մարդ եմ, պարզապես ուզում էի ամեն խաղում հաղթել, օգնել ֆուտբոլիստներին շաբաթից շաբաթ կատարելագործվելու։ Ես երբեք չէի մտածի, թե ուր կհասցնի մեզ այդ ամենը։
Ֆուտբոլիստները ֆանտաստիկ մրցաշրջան անցկացրին։ Նրանց նվիրումը, համառությունը, ջանասիրությունն ու ոգին սա հնարավոր դարձրին։ Ամեն խաղում նրանք աջակցում էին իրար, իսկ ես պաշտում եմ նման ֆուտբոլիստներին։ Նրանք արժանի էին այս չեմպիոնությանը,-ասել է Ռանյերին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում