«Իրատես». Պաշտպանության ոլորտում հաջորդ պաշտոնանկությունը Մուրադ Իսախանյանինն է

«Իրատես». Պաշտպանության ոլորտում հաջորդ պաշտոնանկությունը Մուրադ Իսախանյանինն է

Պաշտպանության ոլորտում պաշտոնանկությունները շարունակվելու են: «Իրատես»-ի տեղեկություններով, առաջիկայում աշխատանքային թերացումների համար որոշ վարչությունների պետեր ևս հրաժեշտ կտան իրենց աթոռին:

«Աշխատանքից հեռացվելու է նաև ՊՆ ռազմարդյունաբերական վարչության պետ Մուրադ Իսախանյանը, ով թերացել է տեխնոլոգիական զարգացման ոլորտի մասնագետների հետ աշխատանքում:

Պաշտպանության նախարարության պաշտոնյաների հեռացմանը զուգընթաց, մեր աղբյուրը չբացառեց նաև, որ այլ ոլորտի պատասխանատուներ ևս կազատվեն աշխատանքից: Ընդ որում, չի բացառվում, որ հերթը կհասնի խոշոր «շնաձկներին»: Սակայն այս օրերին երկրի ղեկավարությունը նման քայլերի դեռ չի գնա` հաշվի առնելով սահմանային լարվածությունը: Երբ իրավիճակը կայունանա, կմեկնարկի ներքին «զտումների» փուլը»,-հավելել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում