Նոր մանրամասներ ՌԴ-ում գնդապետի քնած ընտանիքը գազանաբար սպանած ադրբեջանցիների մասին

Նոր մանրամասներ ՌԴ-ում գնդապետի քնած ընտանիքը գազանաբար սպանած ադրբեջանցիների մասին

Ադրբեջանի քաղաքացիներ Իսլամ Բաբաեւը, Օրհան Զոհրաբովը եւ Ռոման Ֆաթալիեւը մետաղաձողերով զինված ապրիլի 24-ի գիշերը ներխուժել են Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ Սամարայի մարզի Սիզրանի շրջանի վարչության նախկին ղեկավար Անդրեյ Գոշտի տուն, գազանաբար սպանել նրան եւ նրա ընտանիքի 5 անդամներին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՌԴ ՆԳՆ-ն սպանության հետ կապված նոր մանրամասներ պարունակող հայտարարություն է հրապարակել: ՌԴ ՆԳՆ-ն տարածել է նաեւ սպանության մեջ կասկածվող երեք ադրբեջանցիների ձերբակալության օպերատիվ նկարահանումը: Ադրբեջանցիները, ինչպես իրենց հատուկ է, ՌԴ գնդապետին եւ նրա ընտանիքի անդամներին սպանել են նրանց քնած ժամանակ:

Հարձակման ժամանակ կենդանի է մնացել միայն Գոշտի ազգականուհին` 7-ամյա Սոֆյան, որը ներկայում գտնվում է կոմայի մեջ: Բժիշկները որեւէ կանխատեսում չեն անում նրա առողջանալու հնարավորության մասին:

Ադրբեջանցիները խոստովանել են իրենց մեղքը:

«Մենք տուն ենք մտել թալանելու համար, բայց այնպես ստացվեց, որ սպանեցինք մարդկանց: Կարծում էինք` տանը երկու մարդ կա, իրականում շատ էին: Նրանց սպանեցինք վախից» – «Ռոսիա 24» հեռուստաալիքին պատմել է Ռոման Ֆաթալիեւը:

Հարձակման եւս մեկ ենթադրյալ մասնակից` Մահմադալի Ախունդովին հաջողվել է թաքնվել:

ՌԴ ՆԳՆ-ն հայտնել է, որ ադրբեջանցի գազաններից երկուսին իրավապահները հայտնաբերել են բնակարաններում, իսկ երրորդին ձերբակալել են փողոցում: Ենթադրվում է, որ չորրորդ ենթադրյալ մասնակիցը փախել է Ադրբեջան:

Ոստիկանության գնդապետ Անդրեյ Գոշտի ընտանիքի նկատմամբ սարսափելի հաշվեհարդարը տեղի է ունեցել Սիզրանից ոչ հեռու Իվաշեվկա գյուղում` նրա ծնողների տանը: Առավոտյան զոհվածի եղբայրը իր ազգականներին հայտնաբերել է մահճակալներում արյան մեջ թաթախված:

Հետաքննությունը եզրակացրել է, որ հարձակումը տեղի է ունեցել, երբ նրանք տանը քնած են եղել: Հարձակումից զոհերը մահացել են գանգուղեղային վնասվածքներից, որոնք ստացել են բութ առարկաների հարվածներից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում