Նավասն աջակցություն է խնդրել «Ռեալի» երկրպագուներից

Նավասն աջակցություն է խնդրել «Ռեալի» երկրպագուներից

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասը դիմել է թիմի երկրպագուներին՝ խնդրելով նրանց աջակցությունը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան հանդիպման ժամանակ։ Հիշեցնենք, որ Մանչեսթերում տեղի ունեցած առաջին հանդիպումը գոլազուրկ ոչ-ոքիով էր ավարտվել։

-Ես խնդրում եմ երկրպագուներին մեզ հետ լինել ու լիակատար նվիրումով աջակցել մեզ՝ ոչինչ չխնայելով։ Մենք էլ մեր կողմից ինքներս մեզ չենք խնայի դաշտում։ Միշտ, երբ նրանք համապատասխան կերպով աջակցում են մեզ, մենք լսում ենք դա։ Մենք դաշտ ենք դուրս գալիս ու խաղում հաղթանակի համար,-Նավասի ծոսքն է փոխանցում «Realmadrid TV»-ն։

Թիմերը կհանդիպեն վաղը՝ մայիսի 4-ին, «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում