Պիկե. Չենք կարող ձեռքից բաց թողնել չեմպիոնությունը
04/05/2016 10:53

Նմանատիպ
«Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն նշել է, որ թիմի համար աններելի կլինի, եթե ձեռքից բաց թողնեն Իսպանիայի առաջնության չեմպիոնությունը։ Պրիմերայի վերջին տուրերում կատալոնական ակումբը կորցրել է մրցակիցների նկատմամբ ունեցած մեծ առավելությունն ու այժմ առաջին հորիզոնականն է բաժանում «Ատլետիկոյի» հետ, իսկ նրանց հետապնդող «Ռեալը» միայն մեկ միավորով է զիջում։
-Այնպիսի ակումբն, ինչպիսին «Բարսելոնան» է, չի կարող իրեն թույլ տալ ազգային առաջնությունում հաղթանակ տանելու հնարավորությունը ձեռքից բաց թողնել,-ասել է Պիկեն «La Gazzetta dello Sprot»-ի փոխանցմամբ։
Իսպանիայի առաջնության ավարտին մնացել է երկու տուր։
Հետևեք մեզ նաև Telegram-ում