Կուրտուա. Միանգամայն վստահ եմ, որ մնալու եմ «Չելսիում»

Կուրտուա. Միանգամայն վստահ եմ, որ մնալու եմ «Չելսիում»

«Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուան հերքել է տեղեկություններն այն մասին, որ հավանական է՝ տեղափոխվի «ՊՍԺ»։

-Իմ պայմանագիրը ուժի մեջ կլինի դեռևս երեք տարի, և ես 100 տոկոսով վստահ եմ, որ կմնամ «Չելսիում»։ Երբ գործերը վատ են ընթանում, ցանկացած ակումբի շուրջ սկսում են շշուկներ պտտվել։ Մարդիկ կարծում են, որ թոփ-ֆուտբոլիստները ցանկանում են հեռաալ, քանի որ թիմը չի խաղալու Չեմպիոնների լիգայում։ Բայց ես երբեք կապ չեմ հաստատել «ՊՍԺ»-ի հետ։ Ինձ դուր է գալիս Անգլիայում խաղալը։ «ՊՍԺ»-ն շատ լավ ակումբ է, բայց «Չելսիում» ինձ ամեն ինչ հարմար է,-ասել է Կուրտուան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում