Կոստային ճանկելու համար Դեմբելեին 10-խաղյա որակազրկում է սպառնում (տեսանյութ)
04/05/2016 13:44

Նմանատիպ
«Տոտենհեմի» կիսապաշտպան Մուսա Դեմբելեն կարող է 10 խաղով որակազրկվել ոչ սպորտային պահվածքի համար, գրում է «The Sun» պարբերականը։
«Չելսիի» դեմ խաղի (2:2) առաջին կեսի վերջնամասում բելգիացին ձեռքը մեկնել է դեպի մրցակցի հարձակվող Դիեգո Կոստայի աչքը։ Մրցավար Մարկ Կլատենբերգն ու նրա օգնականները չեն նկատել դա, սակայն դրվագն արձանագրել են տեսախցիկները։
Աղբյուրի տեղեկություններով, Անգլիայի ֆուտբոլային միության ղեկավարությունը այդ դրվագը որակում է որպես ակնհայտ ագրեսիայի դրսևորում և հավասարեցնում այն «Լիվերպուլի» նախկին հարձակվող Լուիս Սուարեսի պահվածքի հետ, ով մրցակցին՝ «Չելսիի» պաշտպան Բրանիսլավ Իվանովիչին կծելու համար 2013 թվականին որակազրկվել էր 10 խաղով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում