Ստամբուլում դադարեցվել է Բոսֆորի նեղուցի տակով անցնող մետրոյի Մարմարայի երթուղով երթեւեկությունը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, երթեւեկությունը դադարեցվել է հունիսի 29-ի առավոտյան: Ուղեւորներին խորհուրդ է տրվել օգտվել վերերկրյա տրանսպորտից:
Վարկածներից մեկով պատճառը տեխնիկական անսարքություններն են, մյուս վարկածով երթուղին փակել են Աթաթուրքի միջազգային օդանավակայանում գիշերային ահաբեկչական գործողությունների պատճառով, ինչի հետեւանքով 36 մարդ սպանվել, 147-ն էլ վիրավորվել են: