Հուլիսի 1-ից Եվրախորհրդի նախագահությունը վեցամսյա ռոտացիայի սկզբունքով անցել է Սլովակիային, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Սլովակիան, որը Եվրամիությանը միացել է միայն 2004 թվականին, առաջին անգամ է իրականացնում այդ լիազորությունները:
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ պնդելու է համաեվրոպական քաղաքականության վեկտորի փոփոխումը բազմաթիվ հարցերում, որոնք այժմ նրա կարծիքով, անարդյունավետ են լուծվում:
Նախ եւ առաջ դա վերաբերում է միգրանտների խնդրին: