23.1 C
Yerevan

Էրդողանի սխալը

Նմանատիպ

Ադրբեջանի իշխանությունները փակել են Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը

Թեհրանը զուսպ է արձագանքել Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը փակելու...

Բելգորոդի մարզում հրետակոծության հետևանքով տուժածներ կան

Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է,...

Փաշինյանը Թուրքիայում կմասնակցի Էրդողանի երդմնակալությանը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի...

Բացահայտվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության «քիչ թշնամիներ» սկզբունքի վրա հիմնված տարածաշրջանային քաղաքականության հիմնավոր ձախողումը: Ընդհակառակը՝ նրա այդ քաղաքականությունը բազմաթիվ թշնամիներ է հավաքել եւ երկիրը ներքաշել տարածաշրջանը դատարկող արյունալի հակամարտությունների մեջ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, իտալական La Repubblica թերթում «Էրդողանի գայլերի հետ պարը» վերնագրով հոդվածում գրում է Հնդկաստանում եւ Իրանում Իտալիայի նախկին դեսպան Ռոբերտո Տոսկանոն:

«Ամեն ինչ սկսվեց Սիրիայի նախագահ Բաշար Ասադին տապալելու որոշումով: Այդ որոշումը դժվար է հասկանալ, եթե հաշվի առնենք, որ Անկարան ու Դամասկոսը ոչ միայն համագոյակցում, այլ նաեւ համագործակցում էին, իսկ Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկիզբը կանխատեսելիորեն կբերեր Թուրքիայի սահմաններում կազմակերպված եւ զինված սիրիացի քրդերի ի հայտ գալուն, որոնք փոքրամասնություններին վերահսկել եւ ճնշել կարողացող Ասադի վարչակազմի ժամանակ երբեք սպառնալիք չեն ներկայացրել Թուրքիայի ամբողջականությանը», -հայտնում է հեղինակը:

«Այդ ռազմավարական ընտրության միակ հնարավոր բացատրությունը ոչ մի ընդհանուր բան չունի ոչ քրդական հարցի, ոչ էլ թուրք-սիրիական հարաբերությունների հետ, եւ ավելի նվազ կապ ունի բաասականների անխիղճ բռնապետությունից սիրիական ժողովրդի ազատագրության գործի հետ», – ասվում է հոդվածում:

«Էրդողանը դեմ է հանդես եկել Ասադին, որպեսզի դառնա արմատական սունի իսլամի առաջնորդ: Սակայն, նրա այդ գաղափարը տապալվեց», -գրում է հեղինակը` նշելով, որ «դեն նետելով լիդերության նկրտումները, Թուրքիան որոշել էր տարանցման ուղի դառնալ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման արտասահմանցի մարտիկների համար, եւ ամենակոփված ու արմատական մարտիկների եւ ծայրահեղականների հուսալի թիկունքի վերածվել»:

«Էրդողանն անմտորեն եւ ավանտյուրորեն «գայլերի հետ պարի» էր բռնվել, ռիսկային ընտրություն, որը սովորաբար վատ հետեւանքների է բերում: Իրականում «գայլերը» (օրինակ` մաֆիան) սովորաբար դաժանությամբ են արձագանքում դավաճանության ցանկացած հատկանիշի կամ նախկին խոստումներից հրաժարվելուն, ինչը, դատելով ըստ ամենայնի, տեղի է ունենում ներկայում», – նշում է դիվանագետը:

«Հատկանիշներ կան, որոնք ստիպում են հավատալ, որ Թուրքիան ելք է որոնում իր արտաքին քաղաքականության կրկնակի ձախողումից. նրանից, ինչը կապված է «Արաբական գարունը» գլխավորելու փորձի հետ, եւ նրանից, որին բերել է արմատական ջիհադականներին Անկարայի պաշտպանությունը»,- գտնում է Տոսկանոն:

«Գրեթե միաժամանակ երկու շատ կարեւոր իրադարձություն տեղի ունեցան. Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածության հաղթահարումը (Թուրքիան ներողություն է խնդրել անցյալ տարի ռուսաստանցի օդաչուի սպանության համար) եւ Իսրայելի հետ հաշտվելը (որոշվել է 2010 թվականին Գազայի հատված մեկնող «Մավի Մարմարա» նավում 9 թուրքերի իսրայելցի զինվորի կողմից սպանության միջադեպից հետո հարաբերությունները սկսել մաքուր էջից)» , -ասվում է հոդվածում:

«Դրանք փակուղուց դուրս գալու փորձեր են, որոնց մեջ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը մտցրել է Էրդողանի ավանտյուրիզմը: Եւ դրանք կբերեն ԻՊ-ից Թուրքիայի հեռավորություն պահպանելուն ու փոփոխությունների, ինչն, անկասկած, չի բավարարելու ահաբեկչական կառույցին՝ հատկապես ներկայում, երբ կասկածի տակ է դրվում բռնազավթված տարածքներում նրա վերահսկողությունը, եւ թուրքական թիկունքից զրկվելը նրա համար կործանարար կլինի», -ամփոփում է Ռոբերտո Տոսկանոն:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Ադրբեջանի իշխանությունները փակել են Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը

Թեհրանը զուսպ է արձագանքել Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը փակելու...

Բելգորոդի մարզում հրետակոծության հետևանքով տուժածներ կան

Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է,...

Փաշինյանը Թուրքիայում կմասնակցի Էրդողանի երդմնակալությանը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի...