14.1 C
Yerevan

30 երկրից ժամանած երիտասարդներ կմասնակցեն միջազգային ֆորումին

Նմանատիպ

«Բարսելոնան» կերկարաձգի պայմանագիրը Չավիի հետ

«Բարսելոնան» կերկարաձգի պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Չավիի հետ։ Կողմերի...

Կմասնակցի՞ արդյոք Հենրիխ Մխիթարյանը ՉԼ-ի եզրափակիչին․ Gazzetta dello Sport

Իտալիայի նորընծա գավաթակիր Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատրաստ...

Գործարկվել է միգրացիայի և քաղաքացիության ոլորտի առցանց ծառայությունների նոր հարթակ

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը գործարկել է migration.e-gov.am հարթակը:...

Երևանում հուլիսի 3-9-ը տեղի կունենա միջազգային ամենամեծ երիտասարդական ֆորումը տարածաշրջանում: Միջոցառման կազմակերպիչները՝ Հայաստանի եվրոպական երիտասարդական պառլամենտի անդամները, նշում են, որ իր գործունեության շուրջ երեք տարվա ընթացքում ԵԵՊ-ն իրականացրել է ավելի քան 36 նախագիծ, որոնց մասնակցել են շուրջ 3 600 հայ երիտասարդներ, և Հայաստան են այցելել ավելի քան 620 երիտասարդներ արտասահմանից:

«Այս տարվա ֆորումին կմասնակցեն աշխարհի ավելի քան 30 եվրոպական երկրի շուրջ 200 երիտասարդ առաջնորդներ: Ֆորումի օրակարգի մաս են կազմելու ոչ միայն ակադեմիական քննարկումներն ու գործունեությունը, այլև տեղի են ունենալու մի շարք միջոցառումներ, որոնց ընթացքում մասնակիցները կծանոթանան այլ երկրների մշակութային առանձնահատկություններին՝ ձեռք բերելով միջմշակութային հարաբերություններ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց ֆորումի գլխավոր կազմակերպիչ Արման Գասպարյանը:

Խոսելով Հայաստանի եվրոպական երիտասարդական պառլամենտի մասին՝ ԵԵՊ Հայաստանի գործադիր տնօրեն Արմինե Խամոյանը նշեց, որ կազմակերպությունն ստեղծվել է երիտասարդների կողմից երիտասարդների համար:

«Ամբողջ կազմակերպչական անձնակազմը ներկայացնում են երիտասարդները: Մեր գործունեության նպատակներից մեկն այն է, որպեսզի երիտասարդն ավելի քաջատեղյակ լինի արդիական խնդիրներին աշխարհում և, հատկապես, Հայաստանում»,- ասաց Արմինե Խամրոյանը: Նրա խոսքով՝ կազմակերպությունը օգնում է, որպեսզի երիտասարդը ավելի լավ պատկերացնի, թե ինչպիսի  լուծումներ կարող են տալ այդ խնդիրներին և ապագայում այդ խնդիրների լուծումների մասնակիցը դառնալ:

«Մեր ամենամեծ նպատակն այն է, որպեսզի երիտասարդը լինի ակտիվ քաղաքացի, հասկանա իր քաղաքացական պարտավորությունները և իրավունքները և կարողանա ճիշտ օգտագործել դրանք»,- եզրափակեց Արմինե Խամոյանը:

Յոթնօրյա ֆորումի ընթացքում մասնակիցները, ընդգրկված տասը հանձնաժողովներում, կքննարկեն արդի խնդրահարույց թեմաներ՝ օֆշորային կազմակերպությունների, հարկերից խուսափման, կոռուպցիայի և այլն վերաբերյալ: Առկա 10 խնդիրների համար երիտասարդները կմշակեն լուծումների համալիր փաթեթներ, որոնցից լավագույնները կհանձնվեն Եվրոպական պառլամենտի դատին:

 

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

«Բարսելոնան» կերկարաձգի պայմանագիրը Չավիի հետ

«Բարսելոնան» կերկարաձգի պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Չավիի հետ։ Կողմերի...

Կմասնակցի՞ արդյոք Հենրիխ Մխիթարյանը ՉԼ-ի եզրափակիչին․ Gazzetta dello Sport

Իտալիայի նորընծա գավաթակիր Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատրաստ...

Գործարկվել է միգրացիայի և քաղաքացիության ոլորտի առցանց ծառայությունների նոր հարթակ

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը գործարկել է migration.e-gov.am հարթակը:...