30.1 C
Yerevan

Մրցանակների արժանացած կին գործարարները բիզնեսի ոլորտում խտրականության չեն հանդիպել

Նմանատիպ

Ռուսաստանը տանուլ է տալիս այս պատերազմը. Զելենսկի

Ռուսաստանը պարտվում է պատերազմում. այս մասին հայտարարել է Ուկրաինայի...

Ադրբեջանական զինվորականները Թուրքիայում մասնակցում են զորավարժությունների

Թուրքական Քոնիայի ավիաբազայում տարբեր երկրների զինվորականների մասնակցությամբ մեկնարկել են...

Ադրբեջանի իշխանությունները Նախիջևանը նախապատրաստում են «Զանգեզուրի միջանցքի բացմանը»

Ադրբեջանի իշխանություններն Նախիջևանը ինտենսիվ նախապատրաստում են «Զանգեզուրի միջանցքի բացմանը»։ Ինչպես...

ՀՀ վարչապետի «Լավագույն կին գործարար 2016 թ.» մրցանակաբաշխությանը` հունիսի 29-ին մրացանակների արժանացած կին գործարարները կին գործարարները բիզնեսի ոլորտում խտրականության չեն հանդիպել: Նրանք հուլիսի 2-ին մամուլի ասուլիսի ընթացքում խոսեցին տնտեսական զարգացման բնագավառում կանանց ձեռնարկատիրական գործունեության, տնտեսության տարբեր ճյուղերում կին գործարարների նվաճումների, նրանց առջև ծառացած խնդիրների և լուծման ուղիների մասին:

«Լավագույն արտահանող կին գործարար» անվանակարգում մրցանակ ստացած Անահիտ Մարկոսյանը և խրախուսական մրցանակի արժանացած Նիկա Մանուկովան, կիսելով նույն տեսակետը, նշեցին, որ Հայաստանում բիզնեսի ոլորտում կանանց և տղամարդկանց միջև խտրականություն չեն նկատել: Սակայն այդ ոլորտում կան շատ թերությունները, որոնք շտկման կարիք ունեն:

«Ես շնորհակալ եմ ցուցաբերած ուշադրության համար, սակայն ուզում եմ խոսել նաև առկա խնդիրների մասին: Բիզնեսի զարգացման համար բանկային ոլորտից պատշաճ աջակցություն չենք ստանում: Հայաստանը փոքր երկիր է և չի կարող ապահովել մեծ քանակությամբ ապրանք, սակայն պետք է ապահովել ապրանքի լավ որակը: Մրցանակաբաշխության ընթացքում ես կրկին համոզվեցի, թե Հայաստանում ինչքան շատ են խելացի, տաղանդավոր, բիզնես մտածելակերպ ունեցող կանայք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Անահիտ Մարկոսյանը:

«Լավագույն երիտասարդ կին գործարար» անվանակարգում հաղթած Քրիստինե Գրիգորյանը, խոսելով իր աշխատանքի մասին, նշեց. «Մենք ստեղծում ենք հագուստ բոլորի համար, նաև մատուցում ենք ոճաբանի ծառայություններ: Մենք նաև փորձում ենք մեր քաղաքական գործիչների հագուստների մոտեցումը մի փոքր փոխել: Քաղաքական գործիչները պետք է ճիշտ հագնվեն, քանի-որ ներկայանում են աշխարհին»:

Քրիստինե Գրիգորյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանում բիզնեսը դժվար է զարգացնել: «Ես կարծում եմ, որ Հայաստանում բարդությունները շատ արհեստական են ստեղծվում և մարդիկ չեն կարողանում զարգացնել իրենց բիզնեսը: Լավ կլիներ, որ երիտասարդները պետական աջակցություն ստանային նոր բիզնես սկսելու համար: Այս կերպ որոշ չափով կլուծվեր արտագաղթի խնդիրը: Երիտասարդների արտագաղթի պատճառով մենք որակյալ կադրեր ենք կորցնում»,- ասաց Քրիստինե Գրիգորյանը:

Նիկա Մանուկովայի կարծիքով` բիզնեսի ոլորտում համակարգային փոփոխություններ են պետք: «Այս մրցանակը գնահատական է մեր աշխատանքի համար, որը ավելի է պարտավորեցնում: Մենք համակարգային փոփոխությունների կարիք ունենք, որի պարագայում մեր խնդիրների մեծ մասը լուծում կստանան»,- ասաց նա:

Միջոցառումն անցկացվում է 2012 թվականից: Մրցանակաբաշխության հիմնական նպատակներն են Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման բնագավառում կանանց ձեռնարկատիրական գործունեության և նախաձեռնողականության խրախուսումը, տնտեսության տարբեր ճյուղերում կին գործարարների նվաճումներն ըստ արժանվույն գնահատումը և սատարումը: 2016թ. մրցանակները շնորհվել են 6 անվանակարգերում:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Ռուսաստանը տանուլ է տալիս այս պատերազմը. Զելենսկի

Ռուսաստանը պարտվում է պատերազմում. այս մասին հայտարարել է Ուկրաինայի...

Ադրբեջանական զինվորականները Թուրքիայում մասնակցում են զորավարժությունների

Թուրքական Քոնիայի ավիաբազայում տարբեր երկրների զինվորականների մասնակցությամբ մեկնարկել են...

Ադրբեջանի իշխանությունները Նախիջևանը նախապատրաստում են «Զանգեզուրի միջանցքի բացմանը»

Ադրբեջանի իշխանություններն Նախիջևանը ինտենսիվ նախապատրաստում են «Զանգեզուրի միջանցքի բացմանը»։ Ինչպես...