18.1 C
Yerevan

Բրիտանիայի հետ կամ առանց Բրիտանիայի ԵՄ-ն իր առաջատարի դերը պահպանում է. Սվիտալսկի

Նմանատիպ

Ռամզան Կադիրովը կոչ է անում Ռուսաստանում ռազմական դրություն հայտարարել

Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումը ոչ մի տակտիկական,...

Բելգորոդի մարզում բնակիչների տեղակայման կետ է հրետակոծվել. զոհեր և վիրավորներ կան

Ուկրաինայի զինված ուժերը հրետակոծել են Շեբեկինսկի շրջանի բնակիչների ժամանակավոր...

Գերմանիայում կանցկացվեն խոշորամասշտաբ ռազմաօդային զորավարժություններ

Գերմանիայում հունիսի 12-ից 23-ը կանցկացվեն ՆԱՏՕ-ի երկրների ռազմաօդային ուժերի...

Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը որևէ կերպ չի ազդի ՀՀ-ում ԵՄ հանձնառությունների վրա: Այս մասին «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Այն որեւէ բան չի փոխել տարածաշրջանում տարվող մեր քաղաքականության, ինչպես նաեւ երկկողմանի երկխոսության գործընթացի մեջ: Իհարկե, Բրիտանիայում տեղի ունեցածը շատ լուրջ է, եւ Եվրոպան լրջորեն է անդրադառնալու դրան, բայց մեր երկկողմանի օրակարգի վրա դա նույնիսկ անուղղակի ազդեցություն չունի:  ԵՄ-ն աշխարհում խոշորագույն ծրագրերի իրականացնողն է, և Բրիտանիայի հետ կամ առանց Բրիտանիայի ԵՄ-ն այդ առաջատարի դերը պահպանում  է, իհարկե, Բրիտանիայի հետ այն ավելի  մեծ կլիներ, բայց առանց նրանց էլ շատ մեծ է»,-ընդգծեց նա:

Հավելենք, որ Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության Բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին ավելի վաղ հայտարարել էր. «Դժվարին ժամանակներում, ուժեղ է համարվում այն միությունը, որը կարող է դրսևորել ռազմավարական մտածողություն, ձևավորել ընդհանուր մտապատկեր եւ գործել միասնաբար: Սա հատկապես ճշմարիտ է Միացյալ Թագավորության հանրաքվեի արդյունքների պարագայում: Անշուշտ մենք կվերանայենք մեր Միության գործելակերպը, քանզի մենք լավ գիտենք, մեր նպատակները: Լավ գիտենք, թե որոնք են մեր սկզբունքները, մեր շահերն ու մեր առաջնահերթությունները: Անորոշության ժամանակը չէ:

Մեր միությանը պետք է ռազմավարություն: Մեզ պետք է մի ընդհանուր տեսլական, եւ ընդհանուր գործողություն: Մեր երկրներից ոչ մեկը չունի անհրաժեշտ հզորություն և ներուժ միանձնյա անդրադառնալու և ճիշտ պահին արձագանքելու մեր օրերի սպառնալիքներին: Իսկ գրեթե կես միլիարդ քաղաքացիների Միության միասնական ներուժն անզուգական է: Մենք ձևավորել ենք դիվանագիտական լայն ​​ցանց, որը խորը կապեր ունի աշխարհի բոլոր անկյուններում: Տնտեսական առումով, մենք աշխարհի երեք առաջատար տնտեսական դաշինքներից մեկն ենք: Աշխարհի գրեթե բոլոր երկրների համար առաջին առեւտրային գործընկերն ենք եւ առաջին արտաքին ներդրողը: Զարգացման համագործակցության ուղղությամբ մեր, որպես Միության կողմից տրամադրվող ներդրումների ծավալները գերազանցում են աշխարհի բոլոր մյուս երկրների կողմից, միասին տրամադրվող ներդրումներին: Այդուհանդերձ ակնհայտ պարզ է, որ մենք դեռևս չենք ներդնում առկա մեր ողջ ներուժը»:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Ռամզան Կադիրովը կոչ է անում Ռուսաստանում ռազմական դրություն հայտարարել

Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումը ոչ մի տակտիկական,...

Բելգորոդի մարզում բնակիչների տեղակայման կետ է հրետակոծվել. զոհեր և վիրավորներ կան

Ուկրաինայի զինված ուժերը հրետակոծել են Շեբեկինսկի շրջանի բնակիչների ժամանակավոր...

Գերմանիայում կանցկացվեն խոշորամասշտաբ ռազմաօդային զորավարժություններ

Գերմանիայում հունիսի 12-ից 23-ը կանցկացվեն ՆԱՏՕ-ի երկրների ռազմաօդային ուժերի...