16.1 C
Yerevan

Ադրբեջանն է կանգնած եղել ապրիլյան էսկալացիայի հետևում. Արտաշես Գեղամյանը հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ-ում

Նմանատիպ

Ադրբեջանի իշխանությունները փակել են Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը

Թեհրանը զուսպ է արձագանքել Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը փակելու...

Բելգորոդի մարզում հրետակոծության հետևանքով տուժածներ կան

Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է,...

Փաշինյանը Թուրքիայում կմասնակցի Էրդողանի երդմնակալությանը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի...

Ադրբեջանն իր գործողություններով հաստատում է, որ ինքն է կանգնած եղել ապրիլյան էսկալացիայի հետևում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հուլիսի 1-5-ը Թբիլիսիում ընթացող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում իր ելույթում նշել է կառույցում Հայաստանի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի պատգամավոր Արտաշես Գեղամյանը:

«Այստեղ իմ ադրբեջանցի գործընկերն իր ելույթում լույս սփռեց մի քանի կարևոր հարցերի վրա: Երբ եղավ առաջարկ դատապարտել ղարաբաղյան հակամարտության տարածքում էսկալացիան, բռնությունը, որի հետևանքով զոհվեցին, տարբեր գնահատականներով, երկու կողմերից 500-900 զինվորներ ու խաղաղ բնակիչներ, Ադրբեջանը դեմ հանդես եկավ, դրանով իսկ ընդունելով, որ էսկալացիայի հետևում կանգնած է հենց ինքը»,-ասել է Արտաշես Գեղամյանը` նկատելով, որ մեկ այլ կարևոր հարց ևս քննարկվել է. առաջարկվել է ընդգծել, որ հատուկ ուշադրություն դարձվի այն կանանց, որոնք ապրում են ձգձգվող հակամարտությունների տարածքում: Դրան նույնպես ադրբեջանցի գործընկերները դեմ են արտահայտվել` դրանով ասելով, որ հակամարտության տարածքում ապրող կանայք, թե տղամարդիկ նրանց համար ոչ մի նշանակություն չունեն, քանի դեռ հարցը չի լուծվել:

Գեղամյանի խոսքով, այս օրինակները ցույց են տալիս, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը պետք է անձնական մասնակցություն ունենա ստեղծված իրավիճակը օբյեկտիվ դիտարկելու գործում:

«Դրանից հետո միայն մենք կարող ենք տալ օբյեկտիվ գնահատական: Հակառակ դեպքում դա նմանվում է մի իրավիճակի, երբ նախկին Խորհրդային Միությունում բոլորը քննադատում էին Պաստեռնակին իր «Դոկտոր Ժիվագո» ստեղծագործության համար: Երբ հարց էր հնչում, թե կարդացել են այն, պատասխանն այսպիսին էր` չենք կարդացել, բայց քննադատում ենք: Ներկայում նույնն է, իրավիճակը տեղում չտեսնելով, քննադատում են»,-ասաց Արտաշես Գեղամյանը` նշելով, որ ցանկալի կլիներ ԵԱՀԿ-ի խորհրդարանականները լինեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, Ղրիմում և ԵԱՀԿ-ի այլ վայրերում, որտեղ կան ձգձգվող հակամարտություններ և տեղում ծանոթանալ իրավիճակին:

spot_imgspot_img