28.1 C
Yerevan

ԵՄ-ն ինքն անվտանգության սպառող է, նա չի կարող անվտանգություն առաջարկել. քաղաքագետ

Նմանատիպ

Ադրբեջանի իշխանությունները փակել են Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը

Թեհրանը զուսպ է արձագանքել Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը փակելու...

Բելգորոդի մարզում հրետակոծության հետևանքով տուժածներ կան

Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է,...

Փաշինյանը Թուրքիայում կմասնակցի Էրդողանի երդմնակալությանը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի...

Վերջերս Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության Բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել էր, որ ԵՄ-ն  ի զորու է նպաստել  տարածաշրջանների և ամբողջ աշխարհի խաղաղության ու  անվտանգության ապահովմանը: Իր հերթին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին լրագրողների հետ հանդիպմանն օրեր առաջ նշեց, թե հակամարտությունների լուծման հարցում համալիր մոտեցումը կարևոր տեղ է զբաղեցնում Եվրամիության նոր ռազմավարության մեջ. «ԵՄ-ն ցանկանում է մեծ ներդրում ունենալ հակամարտությունների կարգավորման և ճգնաժամերի հաղթահարման տիրույթում, ինչը ենթադրում է կանխարգելիչ գործողություններ: Ավելին, ԵՄ-ն պատրաստ է մասնակցություն ունենալ խաղաղության կամ հաշտեցման որևէ համաձայնագրի իրականացմանը, որը կարող է բխել առաջիկա բանակցություններից»:

Times.amհետ զրույցում  «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը նկատեց. «ԵՄ-ում չկա անվտանգություն,  Միությունն ինքը հանդիսանում է անվտանգության սպառող, իսկ այն վերցնում է ՆԱՏՕ-ից:  Ուստի ասել, որ ԵՄ-ն ինչ-որ մեկին կամ մեզ կարող է  անվտանգություն տալ, մեթոդապես ճիշտ չէ: Եվրամիությունը կարող է տալ զարգացում, ներդրումներ, բարեփոխումներ, ինչ-որ կապեր, արտահանման հարցում աջակցություն, իսկ անվտանգության ոլորտում գոյություն ունի ԵԱՀԿ, Մինսկի խումբ, ՆԱՏՕ, իհարկե, չմոռանանք, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է: Այնպես որ  ԵՄ-ն ինքը չի կարող զբաղվել անվտանգությամբ, իսկ այն որ հետաքրքրվում են,  բնական է, որ իրենց դուր չի գալիս, թե ինչ է կատարվում փաստացի իրենց սահմաններում, բայց իրական աշխատանք տարվում է այլ կառույցների կողմից»:

spot_imgspot_img