Կառավարությունը հաստատեց առաջիկա երեք տարվա միջնաժամկետ ծախսային ծրագիրը

ՀՀ կառավարությունը հաստատեց 2017-2019 թվականների պետական միջին ժամկետ ծախսային ծրագիրը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանի խոսքով՝ այն հիմք կծառայի 2017 թվականի պետական բյուջեի նախագծի մշակման աշխատանքների համար, ինչպես նաև ընկալելի կդարձնի ինչպես պետական կառավարման մարմինների, այնպես էլ հանրության համար կառավարության առաջիկա երեք տարվա հարկաբյուջետային քաղաքականության գերակայություններն ու ծախսային քաղաքականության ռազմավարությունը: «Ծրագիրը մանրամասն քննարկվել է այն գերատեսչությունների հետ, որոնք, բացի իրենց պահպանման ծախսերից, նաև այլ ծրագրեր են իրականացնում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց փոխնախարարը:

Ծրագիրը մինչև հուլիսի 20-ը պետք է ներկայացվի Ազգային ժողով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում