Մարտունի-Վարդենիս-ԼՂՀ սահման միջպետական մայրուղու հատվածում հիմնանորոգման աշխատանքներ են սկսվում. ՀՀ ՏԿՆ

Մարտունի-Վարդենիս- ԼՂՀ սահման միջպետական ավտոճանապարհի 6.5-10.8 կմ հատվածում հուլիսի 8-ից մեկնարկում են հիմնանորոգման աշխատանքները, որով պայմանավորված` հնարավոր են երթևեկության հետ կապված որոշակի դժվարություններ: Այս մասին  տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից:

Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք վարորդների ներողամտությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում