21.1 C
Yerevan

Մերկելն ու Էրդողանը խոսել են Բունդեսթագում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման մասին

Նմանատիպ

Հայաստանն օգնում է Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները․ Պետքարտուղարություն

Չնայած պատժամիջոցներին, դեպի Ռուսաստան միկրոչիպերի և առանցքային էլեկտրոնային բաղադրիչների...

Բիշքեկում կալանավորվել են պետական հեղաշրջում նախապատրաստելու գործով կասկածվող անձնինք

Ղրղզստանի դատարանի որոշմամբ՝ «Ժողովրդական խորհուրդ» կուսակցության ղեկավարը և «Սահման»...

Ուկրաինան պատրաստ է եղել հաշտություն կնքել․ Պատրուշև

Ռուսաստանի  անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը լրագրողիների հետ զրույցում...

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Վարշավայում և ի թիվս այլ հարցերի քննարկել Բունդեսթագում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:

Հանդիպումը նախատեսված 45 րոպեից ավել է տևել: Թուրքիայի նախագահականին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ Էրդողանն իր հիասթափությունն է հայտնել Մերկելին` կապված Բունդեսթագում ընդունված բանաձևի հետ: Նույն աղբյուրի համաձայն` Գերմանիայի կանցլերը վստահեցրել է, որ «կանի առավելագույնը` վստահեցնելու, որ այդ դեպքը չի վնասի թուրք-գերմանական հարաբերություններին»:

Թուրքական աղբյուրը հայտնում է նաև, որ Մերկելն Էրդողանի հետ քննարկել է գերմանական պատվիրակությունը թուրքական Ինջիրլիքի ռազմաբազա թույլ չտալու միջադեպի մասին: Էրդողանը խոստացել է ուսումնասիրել գերմանական կողմի դիմումը:

Կողմերը խոսել են նաև սիրիական ճգնաժամի, փախստականների հարցի մասին:

Մերկելը հանդիպումից հետո լրագրողներին տված կարճ հարցազրույցում կառուցողական է գնահատել Էրդողանի հետ ունեցած հանդիպումը:

Reuters-ը հիշեցնում է, որ Վարշավայում երկու երկրի ղեկավարների հանդիպումն առաջինն է Բունդեսթագում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումից և դրանով պայմանավորված թուրք-գերմանական հարաբերություններում լարվածության աճից հետո:

spot_imgspot_img